ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մակրոն կանչելը» հայերիս համար նորից աղետի կարող է վերածվել. Ռուզաննա Պետրոսյան

«Մակրոն կանչելը» հայերիս համար նորից աղետի կարող է վերածվել. Ռուզաննա Պետրոսյան
15.10.2022 | 10:45

Ռուսաստստանն ու Թուրքիան երեկ Աստանայում պայմանավորվել են նոր գազային խաբ (պահեստ) ստեղծելու մասին, որը թույլ կտա ռուսական գազը «Թուրքական հոսք» գազատարի միջոցով վաճառել Եվրոպային:

«Հյուսիսային հոսքի» երկու ճյուղերը պայթեցված են «անհայտ» անգլոսաքսերի կողմից, բայց գազը պիտի վաճառվի, առավել ևս՝ դիմացը ձմեռ է:
Հայոց հերթական հուզախանդավառությունը , թե Արարատ Միրզոյանը «շպրտեց Լավրովի դեմքին ողջ ճշմարտությունը» և «Մակրոնը մեզ փրկում է» փուչիկներով, կարող են հերթական աղետի պատճառը դառնալ: Միրզոյանի «ճշմարտությունը շպրտելուց» հետո չտեսա՞ք մտրակը, որն իջավ Լավրովի խոսքով. «Հայաստանը կոլեկտիվ անվտանգության խորհրդի նախագահն է և մինչև հիմա չի նախաձեռնել ՀԱՊԿ դիտորդական խմբի կազմակերպումը, որը պետք է տեղակայվի Հայաստանի և Ադրբեջանի արանքում: Երբ ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՒՆԵՆԱՔ տվյալ հարցով զբաղվելու, ասեք, մենք այդ առաքելությունը կհամաձայնեցնենք, ու խումբը կանցնի աշխատանքի»:


Նորից կրկնեմ՝ գազը պետք է վաճառվի ու վաճառվելու է, դա մեզ նման հասարակ մահկանացուները չեն որոշում, Ռուսաստան-Թուրքիա հերթական փոխշահավետ գործարքի ընթացքում անիմաստ ոտատակ ընկնել, Մակրոն կանչելը հայերիս համար նորից աղետի կարող է վերածվել: Ոչ ոք չի նայելու, թե երկու միլիոնանոց փոքրիկ Հայաստանն ի՞նչ կարծիք ունի գերտերությունների ու համաշխարհային կապիտալով պայմանավորված քաղաքական խաղերի կամ պատերազմների հարցում:


Մեր գերագույն նպատակը պիտի լինի անիմաստ չկոտորվել այս դժնդակ օրերին, եթե կարենանք մի երկու փոքրիկ դիվիդենդ էլ շահել, ուրեմն՝ փառք մեզ:

Դիտվել է՝ 12838

Մեկնաբանություններ